azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ G7-ի գագաթնաժողովի ավատրից հետո զրուցել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Էմանյուել Մակրոնի հետ:
«Սա կարևոր համակարգող զրույց էր, որը կարող է շատ բան փոխել», – Reuters-ի փոխանցմամբ՝ նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ Բրյուսելում քննարկել է G7 գագաթնաժողովի արդյունքները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ «Գլխավորը մեր պաշտպանությունը ամրապնդելու և ԱՄՆ-ից օդային պաշտպանության համակարգեր արտադրելու լիցենզիաներ ստանալու ուղղությամբ աշխատելն է», – Telegram-ում գրել է Զելենսկին։
G7-ի առաջնորդները Ֆրանսիայում քննարկել են Իրանի և Ուկրաինայի հարցերը: