factor.am Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը օրենքի նախագիծ են հեղինակել, որով առաջարկում են ՀՀ բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ տեղադրել ՀՀ պետական դրոշը։ Սակայն կառավարությունը նախագծում մի շարք խնդիրներ և թերություններ է հայտնաբերել՝ առաջարկելով այն լրամշակել։
Մասնավորապես, գործադիրը նշում է, որ նախագծում օգտագործված «համայնքի վարչական տարածքի հիմնական մուտք» ձևակերպումն անորոշ է, քանի որ գործող օրենսդրությամբ նման հասկացություն սահմանված չէ։
Ըստ կառավարության՝ պարզ չէ նաև, թե համայնքի մի քանի մուտքերի առկայության դեպքում դրանցից որն է համարվելու հիմնական։ Կառավարությունը նաև հակասություն է արձանագրել նախագծի և դրա հիմնավորման միջև։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում