նիկոլ փաշինյան աժժժ

Փաշինյանը վստահեցրեց՝ չեն պատրաստվում նոր ընտրություններ անցկացնել

Ոչ, չենք պատրաստվում ընտրություններ անցկացնել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ՔՊ-ն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հապճեպ նախագծեր ներկայացնում:

Փաշինյանը նշեց, որ նախընտրական շրջանում թե՛ քաղաքացիների, թե՛ քաղհասարակության շրջանում նման որոշումներ կայացնելու պահանջ է եղել, բայց ինքը սկզբունքորեն դեմ է եղել, որ ընտրություններից առաջ նման փոփոխություններ արվեն, իսկ այս փոփոխություններով իրենք կատարում են նախընտրական խոստումը, որ տվել են քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ այս պահին շրջանառվում է նախագիծ, որով առաջարկվում է ընտրակաշառք տալու համար պատիժը սահմանել մինչև 10 տարվա ազատազրկում: Նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդել է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք կարգելեն ընտրական գործընթացի հանցավոր սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն