988889_src

Մեզ սպառնում էին պատժամիջոցներով՝ պատերազմ սկսելու դեպքում․ Ալիևը կրկին ՀՀ-ի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել | factor.am

factor.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին կրկին տարբեր մեղադրանքներ է հնչեցրել։ Բաքվում Իսլամական զարգացման բանկի խմբի 2026 թվականի տարեկան հանդիպումների բացման արարողության ժամանակ նա հայտարարել է, թե «30 տարի շարունակ, երբ Ադրբեջանի տարածքները գտնվում էին օկուպացիայի տակ, անիմաստ բանակցություններ էին վարվում»։

Նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ նա ասել է, թե, իբր, «նրանց միակ նպատակը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան պահպանելն էր»։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամները, որոնք մանդատ ունեին խաղաղության հասնելու և մեր տարածքներն օկուպացիայից ազատագրելու, չկարողացան ստիպել Հայաստանին դուրս գալ ադրբեջանական տարածքից։ Բանակցային գործընթացի սկզբում մենք մեծ հույսեր ունեինք։ Մենք ձգտում էինք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ փորձելով խոշոր տերություններին հասկացնել, որ ճշմարտությունը մեր կողմն է։ Մեր տարածքներն օկուպացված էին։ Ի պատասխան՝ մենք լսում էինք՝ գնացեք և բանակցեք։ Սա ուղերձներից մեկն էր։ Երկրորդն այն էր, որ այլ լուծում չկա։ Երրորդն այն էր, որ դուք չեք կարող պատերազմ սկսել։ Չորրորդն այն էր, որ եթե դուք պատերազմ սկսեք, ձեր դեմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- հայտարարել է Ալիևը։

Արցախի դեմ պատերազմ սանձազերծած ու էթիկ զտում իրականացրած Ալիևը Հայաստանին անհիմն մեղադրել է հանցագործությունների մեջ։

«Տեղի է ունեցել Խոջալուի ցեղասպանությունը, մեր քաղաքներն ու գյուղերն ավերվել և հողին են հավասարեցվել։ Այս ամենը հանգեցրել է լայնածավալ մարդասիրական ճգնաժամի, սակայն Հայաստանի դեմ որևէ պատժամիջոց չի կիրառվել։ Այսօր շատ է խոսվում պատժամիջոցների մասին։ Երբ աշխարհի տարբեր շրջաններում որևէ իրադարձություն է տեղի ունենում, անմիջապես պատժամիջոցներ են կիրառվում։ Սակայն ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակ նման միջոցառումներ չեն կիրառվել Հայաստանի դեմ։ Սա երկակի ստանդարտների և հայտարարված արժեքների ու իրական քաղաքականության միջև լուրջ հակասության հստակ օրինակ է»,- ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն