415d0892-6950-4474-84d0-08dda7e0bdb7_w1023_r1

Նախիջևանում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոնը | azatutyun.am

azatutyun.am  Այսօր Նախիջևանի Օրդուբադ քաղաքում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը։

Համաժողովի կազմակերպիչների թվում են Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի գրասենյակը, Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը և «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը։

«Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի։

Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն