a3c5b467-a5a3-4af1-3ee5-08de3be37656_w1023_r1

Իսրայելի ԱԳ նախարարը խզում է Կալլասի հետ կապերը | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ խզում է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի հետ բոլոր կապերը՝ վերջինիս մեղադրելով Իսրայելի նկատմամբ «ակնհայտ անարդար վարվելու» մեջ։

Սոցցանցում արած գրառման մեջ Սաարը քննադատել է Կալլասին՝ Իսրայելն ապարտհեյդի դարաշրջանի Հարավային Աֆրիկայի հետ համեմատելու համար։

Սաարը շնորհակալություն է հայտնել բազմաթիվ եվրոպացի պատգամավորների, որոնք դատապարտել են Կալլասի հայտարարությունը։

«Սակայն մինչ օրս նրա կողմից այս խիստ հայտարարության վերաբերյալ որևէ հերքում, պարզաբանում կամ պատասխան չի եղել»,- գրել է իսրայելցի նախարարը։

«Հետևաբար, որպես Իսրայել պետության արտաքին գործերի նախարար, ես այլընտրանք չունեմ, քան խզել տիկին Կալլասի հետ բոլոր կապերը, մինչև նա չհրաժարվի աշխարհի միակ հրեական պետությանը, որը նաև Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարությունն է, հասցեագրված իր արյան զրպարտությունից»,- գրել է Գիդեոն Սաարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն