նիկոլ փաշինյանն

Ընտրություններին ՔՊ-ի արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան | 1lurer.am

1lurer.am  Ընտրություններին ՀՀ քաղաքացին իր կամքը արտահայտելու հնարավորություն է ունեցել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ընտրությունների արդյունքներից չենք դժգոհ, դժգոհ ենք, որ մեր պետությունը այնքան չի հասունացել, որ հնարավորություն է տալիս այդքան ընտրակաշառքներ բաժանելու:

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին. ընտրությունների արդյունքները, մասնավորապես՝ ՔՊ-ի արձանագրած արդյունքները, անխոցելիորեն լեգիտիմ են, և ընտրությունների արդյունքներն էլ առնվազն այս մասով արտահայտում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:

Ընդդիմադիրների մասով տասնյակ ընտրակաշառքներ բաժանելու տասնյակ քրեական գործեր և ձայնագրություններ կան հրապարակված:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն