84925135_0016001067_1440x900_80_0_1_7a382c676c19297c3812002fd7c0c4ee-jpg

Մանդատները չվերցնելու նարատիվը զարգացնում է իշխանությունը․ Սամվել Կարապետյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Այն նարատիվը, թե ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, զարգացնում են իշխանությունն ու նրան աջակցող ուժերը։ Տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Քանի որ եթե մանդատներն ընդդիմությունը չի վերցնում, իրենք ստանում են հնարավորություն միանձնյա կառավարելու Ազգային ժողովը»,- ասաց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։

Հավելեց՝ մի կողմում այս խնդիրն է, մյուս կողմում էլ մանդատները վերցնելով՝ իշխանության լեգիտիմությունն ապահովելու հարցն է։ Նրա խոսքով՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը պետք է քննարկվի ընդդիմադիր բոլոր ուժերի հետ և ճիշտ որոշում կայացվի։

Կարապետյանը նշեց, որ որոշում կայացնելու համար դեռ ժամանակ ունեն, առաջիկա քայլը Սահմանադրական դատարան դիմելն է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելոը պահանջով։

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդի խոսքով` ցանկացած որոշման դեպքում իրենք շարունակելու են պայքարել իշխանափոխության համար, այլապես երկիրն ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն