uqs5ilrad3q5mjp8

Դատարանը երեք ամսով երկարաձգել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի տնային կալանքը | news.am

news.am Դատարանը երեք ամսով երկարաձգել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի տնային կալանքը։ Այս որոշումը հունիսի 18-ի նիստում կայացրել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Դատախազը հիմնավորել է տնային կալանքը երկարաձգելու անհրաժեշտությունը, մինչդեռ պաշտպանական կողմը պահանջել է վերջ տալ ապօրինություններին և ազատ արձակել սրբազանին։

«Անհերքելի փաստ է, որ մենք ահաբեկիչներ չենք»,- ընդգծել է արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա կարծիք է հայտնել, որ իշխանություններն իրենք են վախեցած սեփական վարքագծից, իսկ համատարած կաշառքների մասին վարչապետի հայտարարությունները որակել է որպես մարդկանց վախեցնելու փորձ։

Միևնույն ժամանակ, դատարանը թույլատրել է Բագրատ սրբազանին ամեն կիրակի մեկնել Էջմիածին՝ պատարագի մասնակցելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն