Զախարովա

Զախարովան հայտարարել է, թե ՌԴ-ն Հայաստանին բողոքի նոտա է հղել Գյումրիում հուշարձանի վանդալիզմի կապակցությամբ | factor.am

factor.am Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիում խորհրդային հուշարձանի վանդալիզի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա պարզապես խուլիգանություն չէ, այլ մեր երկրների ընդհանուր պատմական հիշողության վրա ուղղված հարձակում և Մեծ Հաղթանակը չարաշահելու փորձ։ Մենք բողոքի նոտա ենք ուղարկել հայկական կողմին»,- ասել է նա։

Զախարովան նաև ասել է, թե ռուսական կողմը ծանոթացել է միջադեպի ենթադրյալ մեղավորի ձերբակալման մասին հաղորդագրություններին և հույս ունի, որ արդարադատությունը կհաղթի։ Միաժամանակ, նա Հայաստանի իշխանություններին մեղադրել է լռության մեջ։

«Զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունները, հուշարձանի պղծումը վճռականորեն դատապարտելու կամ գոնե հստակ դիրքորոշում հայտնելու փոխարեն, որոշել են լռել։ Սա ավանդույթ է դառնում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Գյումրու համայնքապետարանը հայտնել էր, որ անհայտ անձինք «Մայր Հայաստան» հուշարձանից պոկել են հերոս քաղաքների անունների ոսկեզօծ տառերը: Քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները գտել էին դրանք հուշարձանի տարածքում գտնվող աղբամաններում։ Քաղաքապետարանի մասնագետները փորձում էին վերականգնել հաղթանակ տարած քաղաքներին նվիրված հուշատախտակները: ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը վրդովմունք էր հայտնել Գյումրիում հուշարձանի պղծման կապակցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն