bditqrtrthtihkn9

ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը․ Զախարովա | tert.am

tert.am ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության մասին

«ՆԱՏՕ-ի երկրների հետ նման համատեղ զորավարժությունները միայն ափսոսանք են առաջացնում։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ այս ուսումնական ծրագրերի իրականացումը Հայաստանում դառնում է համակարգային. դրանք տեղի են ունենում ամեն տարի՝ սկսած 2023 թվականից։

Այսինքն՝ հայ զինվորականները կպատրաստվեն Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Մի ժամանակ նման բան անհավանական էր, բայց հիմա դա համապատասխանում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ Ուկրաինայում»,-նշել  է նա։

Շարունակությունը ՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն