ibj92flfc0d9aq88

Պակիստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ամերիկա-իրանական պայմանավորվածությունները | news.am

news.am Պակիստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը և հույս հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն Մերձավոր Արևելքում երկարատև կայունությանը, գրում է The Guardian-ը։

Ինչպես հայտնել են Պակիստանի արտգործնախարարությունից, երկրի արտգործնախարար Մոհամմադ Իսհակ Դարը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ։

Կողմերն ընդգծել են ձեռք բերված համաձայնագրի կարևորությունը և հույս հայտնել, որ այդ քայլը կնպաստի խաղաղության, անվտանգության ամրապնդմանը և զարգացմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն