img_0642

Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ ծանոթացել Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են կառավարությունից։

«Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը վարչապետին է ներկայացրել կենտրոնում իրականացվող շինարարարական աշխատանքները, ստեղծվող պայմաններն ու տեխնիկական հնարավորությունները:

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման աշխատանքները։

Վարչապետն ընդգծել է COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու կարևորությունը և որոշ հարցերի հետ կապված տվել համապատասխան հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն