tca4wtm6wxrlrk8p

Ես շարունակում եմ պայքարը այլ ճանապարհով. Արտուր Օսիպյան

Արտուր Օսիպյանը հայտարարել է, որ հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։

«Հարգելի հայրենակիցներ, մայիսի 18-ին ՀՀ վարչապետի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից իմ նկատմամբ հնչեցրած զրպատության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով արժանապատվությունս պաշտպանելու համար դիմել էի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, քանի որ անազատության մեջ այլ տարբերակ չեմ ունեցել։

Բայց հաշվի առնելով, որ դատախազությունը փոխել է խափանման միջոցը, ես շարունակում եմ պայքարը այլ ճանապարհով, և այսօր հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն և նրան ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ Նշեմ, որ իմ դեմ նախաձեռնած քրեական վարույթը դեռ ընթացքի մեջ է»,- գրել է Օսիպյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն