l-66x0wh-1854x1080z-0-4241

ՆԱՏՕ-ին սպասում է իր ողջ պատմության ընթացքում ամենամեծ վերափոխումը. Ռյուտե | 1lurer.am

1lurer.am ՆԱՏՕ-ին սպասում է իր ամբողջ պատմության ընթացքում ամենամեծ վերափոխումը՝ հայտարարել է գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«ՆԱՏՕ-ն անցնում է վիթխարի տրանսֆորմացիայի, հնարավոր է՝ իր պատմության մեջ ամենամեծ տրանսֆորմացիայի միջով։ Մենք պետք է կառուցենք ՆԱՏՕ 3.0»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ը կշարունակի իր ռազմական ուժերի դուրսբերումը Եվրոպայից, և հետագայում դաշինքին ԱՄՆ-ի մասնակցությունն ուղղակիորեն կախված կլինի պաշտպանության ապահովման գործում եվրոպական երկրների ներդրումից։

Հեգսեթը ՆԱՏՕ-ն անվանել էր «թղթե վագր» և զգուշացրել, որ ԱՄՆ-ը առաջիկա վեց ամիսների ընթացքում եվրոպական երկրների ռազմական ջանքերի վերանայում կանցկացնի, և «ոչ բոլորն են անցնելու այդ թեստը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն