civilnet.am Եվրախորհրդարանն ընդունել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը խիստ քննադատող զեկույց, որում նշվում է, որ իշխանությունները «փաստացի շրջել են» երկրի եվրոպական ինտեգրման ուղին, և կոչ է արվում նպատակային պատժամիջոցներ սահմանել իշխանության ու իշխանամետ շրջանակների ներկայացուցիչների նկատմամբ։
Զեկույցին կողմ է քվեարկել 436 եվրապատգամավոր, դեմ՝ 145-ը։
Հունիսի 17-ին ընդունված փաստաթղթում իշխող կուսակցությունը բնութագրվում է որպես «ռեժիմ», իսկ 2024-ի խորհրդարանական ընտրությունները՝ «կեղծված»։ Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ ընտրություններից հետո «Վրացական երազանքն» ավելի է խորացրել երկրի շարժը դեպի «ամբողջական ավտորիտարիզմ»։
Զեկույցի հեղինակները խիստ քննադատել են իշխող կուսակցությանը՝ դատական համակարգի անկախությունը խաթարելու և հակակառավարական ցուցարարների նկատմամբ «համակարգված ու անհամաչափ բռնություն» կիրառելու համար։
Փաստաթղթում «Վրացական երազանքը» մեղադրվում է նաև «քաղաքական դրդապատճառներով հետապնդումների համակարգ» ստեղծելու, «բազմաթիվ քաղբանտարկյալների» ազատությունից զրկելու, ինչպես նաև լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության դեմ ուղղված սահմանափակող օրենսդրություն ընդունելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում