1lurer.am Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել երկիր միջուկային պայթուցիկ նյութերի ներմուծման արգելքի վերացմանը: Միջուկային էներգետիկայի մասին օրենքում և Քրեական օրենսգրքում կառավարության մշակած փոփոխություններին կողմ է քվեարկել 125 պատգամավոր, դեմ՝ 61-ը։
Միջուկային պայթուցիկ նյութերի ներմուծումը, արտադրությունը, պահեստավորումը և պայթյուններն արգելող հոդվածը կհեռացվի օրենքից: Ներկայումս գործող ամբողջական արգելքի փոխարեն միջուկային պայթուցիկ նյութերի հետ վարվելը կկարգավորվի քրեական օրենսգրքով, որը նախատեսում է բացառություններ, որոնց հիման վրա միջուկային պայթուցիկ նյութերը կարող են ներմուծվել Ֆինլանդիա:
Նման բացառությունների թվում նշվում են Ֆինլանդիայի ռազմական պաշտպանությունը, Հյուսիսատլանտյան դաշինքի համատեղ պաշտպանությունը կամ պաշտպանական համագործակցությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում