ԵՄ դիվանագետների հետ հանդիպմանը քննարկվել են հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտքի հնարավորությունները

ԵՄ դիվանագետների հետ հանդիպմանը քննարկվել են հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտքի հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անուշիկ Ավետյանի և Արման Խոջոյանի հետ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման ծրագրերը, հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը, առևտրի դյուրացման հարցերը, ինչպես նաև գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք աջակցության ծրագրերը։

Ի շարունակություն ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների միջև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը: Մասնակիցները կարևորել են ներկայիս առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերին։ Քննարկման մասնակիցները կիսվել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման և բիզնես կապերի խորացման ուղղությամբ երկուստեք իրականացված քայլերի առաջընթացի մասին տեղեկատվությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն