727339613_1423348749822618_1470843305999730306_n

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Նիկոլաուս Մարշիկն արձանագրել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության բարձր մակարդակը

Հունիսի 18-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարշիկի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ավստրիայի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը: Ընդգծվել է «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման կարևորությունը տարածաշրջանի լոգիստիկ ներուժի լիարժեք կիրարկման համար:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին և դրան նախորդող Առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն