dvknotanmaa7zonz

Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր առաջին հեռախոսազրույցն են ունեցել | news.am

news.am Իրանի և Քուվեյթի արտգործնախարարները հակամարտության սկսվելուց ի վեր անցկացրել են առաջին հայտնի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը, հաղորդում է CNN-ը։

Քուվեյթի ԱԳՆ տվյալներով՝ արտգործնախարար շեյխ Ջարահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահը հույս է հայտնել, որ ստորագրված հուշագիրը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, Հորմուզի նեղուցում անվտանգության և նավագնացության ազատության ապահովմանը, ինչպես նաև չլուծված հարցերի կարգավորմանը՝ կայուն քաղաքական լուծումների միջոցով։

Քուվեյթցի նախարարն ընդգծել է բարիդրացիության սկզբունքների պահպանման, պետությունների ինքնիշխանության հարգման և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու կարևորությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն