8nzkpcpvpdhjnt5utow93zcrrfxbqny9wb21uork

ԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակագրական տվյալներ է ներկայացրել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի թեկնածուների, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, հավատարմագրված ԶԼՄ-ների և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների, քվեարկության մասնակիցների վերաբերյալ։

Ներկայացված են առաջադրված քաղաքական ուժերի թեկնածուների,  տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, հավատարմագրված ԶԼՄ-ների և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների, քվեարկության մասնակիցների վերաբերյալ ընդհանուր տվյալներ, ինչպես նաև տվյալներն ըստ տարիքային խմբերի ու սեռի։

Վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը խորհրդարանում ստացել է մեծամասնություն և կձևավորի կառավարություն, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն