fkjna64aqlpxhx4lx9epil8gra7mohczs1zk2dsq

Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն | armenpress.am

armenpress.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անթույլատրելի է անվանել Իսրայելի գործողությունները Պաղեստինի տարածքում և Լիբանանում՝ նշելով, որ Իսրայելի իշխանությունների  քաղաքականությունը չի համապատասխանում նրանց ազգային շահերին: Այս դիրքորոշումը նա ներկայացրել է France 2 հեռուստաալիքի եթերում:

Մասնավորապես, նա նշել է, որ Գազայում, Արևմտյան ափին, ինչպես նաև Լիբանանում Իսրայելի քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում հակասում են հենց իսրայելական կողմի շահերին, քանի որ դրանք դժգոհություն են առաջացնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շրջանում։

Մակրոնի կարծիքով, Իսրայելը ոչ միայն պարզապես պայքարել է ահաբեկիչների դեմ, այլև «չհիմնավորված հարվածել է խաղաղ բնակիչներին»: Ֆրանսիայի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ «Իսրայելի անվտանգությունը չի կարող ապահովվել հարևան տարածքները նվաճելու հաշվին»:

Անդրադառնալով Լիբանանի դեմ իսրայելական կողմի ռազմական գործողություններին՝ Մակրոնը նշել է, որ Իսրայելի ղեկավարները պետք է խոհեմություն և ռացիոնալություն ցուցաբերեն։

«Վերջին օրերին նախագահ Թրամփը փոխել է իր վերաբերմունքը վարչապետ Նեթանյահուի նկատմամբ։ Եվ ես կարծում եմ, որ միայն այդ պայմանով կարելի կլինի  խաղաղություն կառուցել»,- ասել է նա։

Ավելի վաղ Իսրայելի կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ մտադիր չէ զորքերը դուրս բերել Լիբանանի հարավային շրջաններից, մինչև չապահովի իր տարածքի անվտանգությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն