azatutyun.am Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ բողոք կներկայացնի ՖԻՖԱ-ի կառավարող մարմնին՝ Աշխարհի առաջնության՝ ԱՄՆ-ում անցկացվող խաղերի ժամանման և մեկնման խիստ ընթացակարգերի վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական թիմի նկատմամբ սահմանված սահմանափակումները անհամատեղելի են բոլորի համար հավասար խաղադաշտ ստեղծելու սկզբունքների հետ։
Իրանի հավաքականին թույլատրվել է Մեքսիկայում գտնվող իրենց բազային ճամբարից Կալիֆոռնիայում կայանալիք հանդիպմանը մեկնել միայն խաղի նախօրեին։ Նոր Զելանդիայի հետ հանդիպումն ավարտվել էր 2-2 հաշվով։
Իրանի պատվիրակության որոշ անդամների ընդհանրապես մերժվել է մուտքը ԱՄՆ։
ԱՄՆ-ն և Իրանը փետրվարից ռազմական հակամարտության մեջ են, և ամիսներ շարունակ քննարկվում էր՝ այս պայմաններում ֆուտբոլի հավաքականը պետք է արդյոք մասնակցի Աշխարհի առաջնությանը, որն այս տարի անցկացվում է երեք երկրներում, այդ թվում՝ Նահանգներում։