5vut4oih8921qz3ceqfvdduyltou0kmwgohunvst

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն | armenpress.am

armenpress.am ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հունիսի 23-ից 25-ը կայցելի Վաշինգտոն։ Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի մամուլի ծառայությունը։

Հունիսի 24-ին նա Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նույն օրը Ռյուտեն Վաշինգտոնից առցանց կմասնակցի «E5» (European Group of Five) խմբի նիստին, իսկ հունիսի 25-ին կհանդիպի ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ և կմասնակցի Ատլանտյան խորհրդի կազմակերպած քննարկմանը։

«E5»-ը եվրոպական հինգ երկրների ոչ պաշտոնական խումբ է, որի կազմում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը և Ֆրանսիան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն