1f8e7bbf-45d1-4b54-8d7a-a7bfa98ed621_w1023_r1

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ են. Տոնոյան | azatutyun.am

azatutyun.am «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ են տեղի ունենում, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Տոնոյանն անդրադադարձավ այն հարցին, թե մամուլում տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» կենտրոն ծանուցում է ուղարկվել՝ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին, արդյոք այս լուրը համապատասխանում է իրականությանը, Ծառուկյանի խոսնակը հաստատեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել և, որ վիճարկելու են դատարանում:

«Այդ տարածքը վարձակալությամբ է տրված «Մուլտի Գրուպ» կոնցեռնին մինչև 2065 թվականը: Իրավաբաններն իրենց առարկություններն արդեն իսկ ներկայացրել են: Մենք գնալու ենք իրավական ճանապարհով, որովհետև հասկանալի է, որ մինչև 2065 թվականն ունենալով վարձակալության պայմանագիր մեկ գիշերում, երբ նման որոշում է կայացվում, հասկանալի է, որ քաղաքական կոմպոնենտ է իր մեջ պարունակում: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում են այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ տեղի ունենում»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն