azatutyun.am Իսրայելը և «Հեզբոլա»-ն համաձայնել են այսօրվանից հրադադար հաստատել, որը պետք է սկսվի տեղական ժամանակով ժամը 16:00-ին, Reuters-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Ըստ դիվանագիտական աղբյուրների, ԱՄՆ-ի և Կատարի բանակցողները համաձայնագիրը մշակել են Իրանի օգնությամբ։
Ավելի վաղ կողմերը հարվածներ էին փոխանակել, Թել Ավիվը հայտարարել էր, թե «Հեզբոլա»-ի կրակից Լիբանանում իսրայելցի չորս զինվոր է զոհվել։
«Իսրայելը չի հանդուրժի մեր զինվորների կամ մեր տարածքի վրա հարձակումներ և շատ ծանր գին կպահանջի «Հեզբոլա»-ից այդ հարձակումների համար», – հայտարարել էր վարչապետ Բենյամին Նեթանյահուն։