l-33x0wh-1854x1080z-0-4241-30

Իտալիայի ԱԳ նախարարը չեղարկել է այցը ԱՄՆ Մելոնիի հասցեին Թրամփի վիրավորական խոսքերից հետո | 1lurer.am

1lurer.am Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին չեղարկել է այցը ԱՄՆ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին «աղաչել է» իրեն համատեղ լուսանկարվել:

«Նախագահ Թրամփի լուրջ և վիրավորական խոսքերը վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին վիրավորում են ամբողջ Իտալիան։ Այդ պատճառով ես որոշում եմ կայացրել չեղարկել իմ այցը Միացյալ Նահանգներ, որը նախատեսված էր հունիսի 21-22-ը»,- ասվում է նախարարի հրապարակման մեջ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Մելոնին Ֆրանսիայում «Յոթի խմբի» գագաթնաժողովի ժամանակ իրեն «աղաչել է» համատեղ լուսանկարվել: Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ինքը պարտավոր չէր դա անել, բայց նա «խղճացել է» և համաձայնել:

Իտալիայի վարչապետն այդ պնդումն անվանել է «ամբողջովին հորինված»։ Նա հավելել է, որ ապշած է Թրամփի մեկնաբանություններից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն