Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցներն աշխարհի 2028թ-ի առաջնության որակավորման հիմնական փուլում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Մեր ընտրանին ընդգրկված է առաջին խմբում, որտեղ կհանդիպի Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականներին։ Որակավորման փուլում 36 թիմ է, որոնք բաժանվել են 12 խմբի, յուրաքանչյուրում` 3 հավաքական։
Հանդիպումները կմեկնարկեն 2026թ-ի հոկտեմբերից և կշարունակվեն մինչև 2027թ-ի մարտ»,–նշված է հաղորդագրությունում։