Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի առևտրի պալատի նախագահ Յանիս Բրատակոսի հետ։ Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպմանը քննարկվել են եվրոպական շուկաներում, ներառյալ Հունաստանում, հայկական արտադրանքի ներկայացման և հնարավոր ներկրման հնարավորությունները։
Դեսպան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը պահել օրակարգում և աշխատանքներ իրականացնել՝ որոշակի արդյունքներ ապահովելու նպատակով։
Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Յանիս Բրատակոսին ՀՀ նախագահի պետական այցի ընթացքում հույն գործարարների հանդիպման կազմակերպման համար»,- նշված է հաղորդագրությունում։