1lurer_10

Սրբուհի Գալյանը և ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում է արդարադատության նախարար Սրբուհկ Գալյանը։

«Քննարկել ենք՝

-ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգն ու բարեփոխումների ընթացքը,

-Սահմանադրական և  դատաիրավական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները,

-Վիզաների ազատականացման գործընթացն ու հետագա քայլերը:

Կարևորել ենք  առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և Արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեների հանդիպումները»,-նշված է գրառման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն