ljf1trfndipbt2nv

Լեհաստանը Զելենսկուց հետ վերցրել է իր բարձրագույն պետական պարգևը՝ Սպիտակ արծվի շքանշանը | news.am

 news.am Լեհաստանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց հետ է վերցրել իր բարձրագույն պետական պարգևը՝ Սպիտակ արծվի շքանշանը, հայտնում է BBC News-ը։

Պատճառը դարձել է Կիևի որոշումը՝ զորամասերից մեկին պատվավոր անվանում շնորհել Ուկրաինական ապստամբական բանակի (ՈՒԱԲ) պատվին, որի գործունեությունը շարունակում է մնալ երկու երկրների միջև սուր պատմական վեճերի առարկա։

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ուկրաինական իշխանությունների այդ քայլը անվանել է «վրդովեցուցիչ», «անհասկանալի» և «խորապես հիասթափեցնող»։

Նրա խոսքով՝ լեհերի մեծամասնության համար ՈՒԱԲ-ն առաջին հերթին ասոցացվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վոլինում լեհ բնակչության զանգվածային սպանությունների հետ։

«Լեհական հասարակության ճնշող մեծամասնության համար ՈՒԱԲ-ն շարունակում է մնալ կազմավորում, որը պատասխանատու է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանի քաղաքացիների դեմ իրականացված դաժան հանցագործությունների համար։ Հենց այդ պատճառով էլ ուկրաինական իշխանությունների՝ ՈՒԱԲ-ը փառաբանելու որոշումը ոչ միայն վրդովեցուցիչ է, այլև անհասկանալի և խորապես հիասթափեցնող», – հայտարարել է լեհ առաջնորդը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն