0ev2tuzqp1hasl1q

Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոն

Ռուսաստանից ցորենով բեռնված 7 վագոն՝ 490 տոննա ընդհանուր քաշով, Ադրբեջանի տարածքով այսօր կուղարկվի Հայաստան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ առ այսօր Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ արդեն տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 7 հազար տոննա պարարտանյութ, 414 տոննա քարածուխ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն