50e5ef09-ae91-446c-9a88-1e06e74a3823_cx0_cy5_cw0_w1023_r1

Զելենսկին Բելառուսից պահանջում է հեռացնել ռուսների հարվածները ճշգրտող տեխնիկան | azatutyun.am

azatutyun.am Չնայած Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին՝ Մինսկը մասնակցում է Ուկրաինայի դեմ պատերազմին, քանի որ Բելառուսի երկու մարզերում տեղակայված է ուկրաինական քաղաքներին ռուսական հարվածները ճշգրտող տեխնիկա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Ինչի՞ համար են նրա խոսքերը, թե չի ուզում պատերազմի մեջ լինել: Թող հանի այդ տեխնիկան: Թող անջատի այդ տեխնիկան: Կարծում եմ՝ նրան մեկ շաբաթը բավարար է դա անելու համար: Որովհետև այժմ ամեն օր դրա պատճառով զոհվում են մեր քաղաքացիական մարդիկ, վիրավոր երեխաներ; Եթե նա դա չանի, կանենք մենք», – ասել է Զելենսկին:

Պնդելով, որ Ռուսաստանի նավթագազային արդյունաբերության օբյեկտների վրա Ուկրաինայի հաջող հարձակումների ֆոնին Բելառուսը դարձել է ռուսական բանակի վառելիքի գլխավոր մատակարարը, Զելենսկին շարունակել է. – «Կարելի՞ է դա կանգնեցնել: Համոզված եմ, որ նա [Լուկաշենկոն] ի վիճակի է դա անել»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն