1xd7nocyr6mwjdpj

Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել | news.am

 news.am Գերմանիայի Մյունխեն քաղաքում բեռնատար գնացքի երկու վագոն են կախվել կամրջից և ընկել փողոցի վրա։ Պատահարի հետևանքով կա մեկ զոհ, հայտնում է Tagesschau-ն։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 1:40-ի սահմաններում, Միլբերտսհոֆեն թաղամասի երկաթուղային հատվածում։

Իրավապահների տվյալներով՝ մանևրային շարժման ժամանակ կամրջի վրա դեռևս անհայտ պատճառով բախվել են երկու բեռնատար գնացքներ։ Բախումից հետո գնացքներից մեկը դուրս է եկել ռելսերից, և երկու վագոն մոտ հինգ մետր բարձրությունից ընկել են Շլայսհայմեր շտրասե փողոցի վրա։

Թե կոնկրետ ինչ էր տեղափոխում բեռնատար գնացքը, առայժմ չի հաղորդվում։ Ոստիկանության տեղեկություններով՝ վտանգավոր բեռներ չեն եղել, և բնակչության համար սպառնալիք չկա։

Զոհվածի ինքնության մասին տվյալներ չեն հաղորդվում։

Դեպքի վայրում աշխատել են արտակարգ ծառայությունները, իսկ առավոտյան սկսվել են վագոնների տարհանման և բարձրացման աշխատանքները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն