dabe91ad-abb2-41c4-8c9e-768af323d3f1_cx0_cy1_cw0_w1023_r1

Իրանը հայտարարում է՝ Հորմուզի նեղուցը կփակվի | azatutyun.am

azatutyun.am  Իրանի բարձրագույն համատեղ ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կփակվի նավերի երթևեկության համար։ Իրանի պետական Mehr գործակալության հաղորդմամբ՝ այս քայլին պաշտոնական Թեհրանը դիմում է ՝ պատճառաբանելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը խախտել են հրադադարի համաձայնությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա «առաջին քայլն» է՝ ի պատասխան պարտավորությունների խախտման, և նախազգուշացնում են, որ եթե «ագրեսիան» շարունակվի, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն