azatutyun.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Թեհրանի հետ բանակցությունների, նախօրեին ուշ երեկոյան տեղեկացրել է փոխնախագահի խոսնակը։ Նրան ուղեկցում է կինը՝ Ուշա Վենսը։
«Այնտեղ միայն մեկ-երկու օր կարող եմ մնալ, – նախքան մեկնելը լրագրողներին ասել է Վենսը՝ շարունակելով․ – Հուսով եմ՝ միջուկային հարցում առաջընթաց կգրանցնեք, Լիբանանի հրադադարի հարցում առաջընթաց կգրանցենք։ Դրանք երկու մեծ հարցերն են, որոնց վրա, կարծում եմ, պետք է կենտրոնանալ։ Վստահ եմ՝ իրանցիները նույնպես հարցեր կունենան, որոնք կուզեն քննարկել»։
Ակնկալվում է, որ ամերիկացի բանակցողների շարքում կլինեն նաև ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Շվեյցարական Բուրգենշտոկ հանգստավայրում նրանք կբանակցեն իրանական պատվիրակության հետ, որի կազմում է նաև ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում