factor-17-2

Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ | factor.am

factor.am Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ մտադիր չէ հրաժարական տալ և պատրաստ է պայքարել իր քաղաքական ապագայի համար։ Սակայն, ինչպես կիրակի՝ հունիսի 21-ին, հաղորդել է BBC-ն, վերջին երկու օրերի ընթացքում կառավարության ներսում տրամադրությունները զգալիորեն փոխվել են։

Հեռարձակողի տվյալներով՝ իշխանության ներկայացուցիչների շրջանում գնալով ավելի շատ են նրանք, ովքեր չեն բացառում, որ արդեն երկուշաբթի՝ հունիսի 22-ին, Սթարմերը կարող է հայտարարել վարչապետի պաշտոնից հեռանալու ժամկետների մասին։

Ճգնաժամի պատճառներից մեկը լեյբորիստների մի մասի դժգոհությունն է վարչապետի վարկանիշի անկման կապակցությամբ։ Կառավարության ղեկավարի համար լրացուցիչ հարված են դարձել խորհրդարանի լրացուցիչ ընտրությունների արդյունքները, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել Մեծ Մանչեսթրի քաղաքապետ Էնդի Բերնհեմը։ BBC-ի տեղեկություններով՝ դրանից հետո աճել է այն պատգամավորների և նախարարների թիվը, որոնք անհրաժեշտ են համարում Սթարմերի հեռանալը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն