Լիբանանում անվտանգության գոտին կպահպանենք այնքան, որքան անհրաժեշտ է մեր ժողովրդին պաշտպանելու համար. Նեթանյահու | azatutyun.am

Լիբանանում անվտանգության գոտին կպահպանենք այնքան, որքան անհրաժեշտ է մեր ժողովրդին պաշտպանելու համար. Նեթանյահու | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել է, որ զինված ուժերը կշարունակեն պահել «անվտանգության գոտին» հարավային Լիբանանում՝ Իսրայելի սահմանին մոտ, «որքան անհրաժեշտ լինի»։

«Մենք Լիբանանում ստեղծել ենք անվտանգության գոտի և այն կպահպանենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- Երուսաղեմում կայացած համաժողովի ընթացքում ասել է Իսրայելի վարչապետը:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ավելի վաղ հայտնել էր, որ իրենց զինվորականները ազատ են գործել առանց որևէ սահմանափակման՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով՝ վերահաստատելով, որ իսրայելցի զինվորականները չեն պատրաստվում լքել Լիբանանի հարավում 10 կիլոմետր խորությամբ «անվտանգության գոտու» դիրքերը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն