kievyan-kamurj-3

Տեմպը բավականին լավն է, կարեւորը մեր նշած ժամկետներում ավարտենք. Տիգրան Ավինյանը՝ Կիեւյան կամրջի աշխատանքների մասին | aravot.am

aravot.am Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրին, որ հաշվետու ժամանակահատվածում քաղաքաշինության գործունեության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթման դեպքերով կազմվել է 54 արձանագրություն։

Տիգրան Ավինյանին զեկուցեցին նաեւ Կիեւյան կամրջի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքների մասին։ Նշվեց, որ կայացել է նաեւ Լամբադա կամրջի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը։

Major renovation works on Kyivyan Bridge in the Armenian capital have commenced today. Yerevan, Armenia

«Տեմպը բավականին լավն է, կարեւորը այն պահպանելն է եւ մեր նշած ժամկետներում ավարտելը։ Որքան էլ այս աշխատանքները կարեւոր են եւ երեւանցիների անվտանգությանն են միտված, այնուամենայնիվ, այս աշխատանքները բավականին խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված։ Մեր վերահսկողությունը աշխատանքի ժամկետների եւ որակի հետ կապված պետք է ինտենսիվ լինի»,- ասաց Ավինյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն