l-0x124wh-1600x933z-0-4913

Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան

Հունիսի 22-ին՝ ժամը 06։47-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում այրվում է ավտոտնակ․ ներսում կա ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։08-ին, մարվել՝ 07։37-ին։ Ավտոտնակում այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենան, և ջերմահարվել կից կայանած Chevrolet մակնիշի ավտոմեքենայի ետնամասը՝ մասամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն