Exif_JPEG_420

Վահագն Հովակիմյանը կրիչը չէր ուղարկել Վարչական դատարան. Դավիթ Ղազինյանի հայցի քննությունը դռնփակ է անցկացվում | aravot.am

aravot.am Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի հայցը՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։

Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել են դատախազության միջնորդությունները, եւ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել ու զրկել ազատությունից:

Դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որպես ապացույց պահանջել էր հունիսի 17-ի թիվ 260-Ա և թիվ 261-Ա որոշումների կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը ողջ ծավալով, ինչպես նաև ԿԸՀ-ի՝ նույն օրվա արտահերթ նիստի ձայնագրությունները։

Պահանջված ապացույցները ԿԸՀ-ն Վարչական դատարան պետք է ներկայացնի անհապաղ, այն պահից, երբ ստանա դատարանի որոշման օրինակը:

Դատավոր Լիլիթ Սադոյանի այսօրվա նիստի սկզբում ասաց, որ դատարան ուղարկված վարչական վարույթի նյութերի ծրարը բացել են ու տեսել, որ ձայնագրությունների կրիչը բացակայում է։ Նա նշեց, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին տեղեկացրել են, որ վարչական վարույթի նյութերում կրիչը չկա։ «Դեռեւս ոչ մի պատասխան չունենք»,- ասաց դատավորը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն