Հայաստան-Ադրբեջան դրոշ

Համաձայնագիր «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև. ադրբեջանական կողմը «հասանելիություն կստանա մալուխին, ոչ թե տվյալներին» | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի «Տելեկոմ Արմենիա»-ն ու Ադրբեջանի «Ազերտելեկոմ»-ը ստորագրել են մի համաձայնագիր, ըստ որի՝ ադրբեջանական կողմը կկարողանա, օգտվելով հայկական ենթակառուցվածքներից, ինտերնետ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև։

Այդ ծառայության դիմաց ադրբեջանական կողմը հայկական ընկերությանը վճարելու է, թե որքան, «Տելեկոմ Արմենիա»-ից չեն հստակեցնում. կոմերցիոն հարց է։

Միացումներ կանեն Կոռնիձորում ու Երասխում. «Տելեկոմ Արմենիա»-ի փոխտնօրեն Արամ Բարսեղյանի խոսքով՝ նախ պետք է Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան թույլտվություն տա։

Բարսեղյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը հասանելիություն կստանա միայն վայրկյանում 100 գիգաբայթ արագության մալուխին, այլ ոչ թե տվյալներին։

Ըստ նրա՝ չեն միանալու հայկական ցանցին, այլ կարողանալու են օգտվել մալուխներից։

Ըստ էության, TRIPP-ի տրամաբանությամբ համաձայնություն է, ասում է Բարսեղյանը։ Թեև ուղղակիորեն TRIPP նախագծի մաս չէ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ TRIPP-ի շրջանակում տարանցման նաև ենթակառուցվածքներ են լինելու Հայաստանի տարածքով՝ մալուխ, գազատար և այլն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն