Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում (Դաղստան)։ Այս մասին, ինչպես հայտնում է «TASS»-ը, տեղեկացրել են «Պոբեդա» ավիաընկերությունից։
Քաղավիացիայից ArmeniaSputnik-ին հայտնել են, որ ինքնաթիռը Մախաչկալայից որոշ ժամանակ անց կթռչի Մոսկվա։ Գերատեսչությունից նշել են, որ Մախաչկալայում վայրէջքը տեխնիկական պատճառներով է եղել
Ավելի վաղ, ըստ Flightradar-ի, ինքնաթիռը թռիչքի սկսվելուց մեկ ժամ չանցած բարձրացրել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան։