jimphqoeuz65mwq1hyndhyehlnf7k5doeustvxg0

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը | armenpress.am

armenpress.am Գյումրիից Մոսկվա ուղևորվող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը ապահերմետիզացման սենսորի սխալ գործարկումն է եղել։

Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն։

Ծառայության հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով որևէ տուժած չկա։

Դեպքի առթիվ Ռուսաստանի Քննչական կոմիտեի Արևմտյան միջտարածաշրջանային տրանսպորտային քննչական վարչության Մախաչկալայի տրանսպորտային քննչական բաժինը նախաձեռնել է նախաքննական ստուգում։

Նշվում է, որ ինքնաթիռում 186 մարդ է եղել։ Նրանք Մոսկվա կուղևորվեն այլ ինքնաթիռով, իսկ արտահերթ վայրէջք կատարած ինքնաթիռը տեխնիկական ստուգում է անցնում։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Գյումրիից Մոսկվա չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը թռիչքից ավելի քան 1 ժամ անց աղետի ազդանշան էր տվել և անցել վայրէջքի։

Ինքնաթիռը Գյումրիից թռիչքը սկսել էր Մոսկվայի ժամանակով ժամը 11։24։ Ավելի քան մեկ ժամ անց՝ Դաղստանի երկնքում, ինքնաթիռն աղետի ազդանշան էր տվել և իջել մինչև 3000 մետր բարձրության վրա։

«Վնուկովո» օդանավակայանի պաշտոնական կայքի տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք էր կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Ակնկալվում է, որ չվերթի ուղևորները Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան կհասնեն Մոսկվայի ժամանակով ժամը 16։45-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն