l-0x2wh-2048x1194z-0-3838-1

Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Հունիսի 22-ին՝ ժամը 11:43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:35-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով։

Փրկարարները տարհանել են ութ քաղաքացու։ Երկու քաղաքացի տեղում ստացել են համապատասխան օգնություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն