6kwrbxn45kw1jchz

Իրանն ԱԷՄԳ-ի տեսուչներին հրավիրում է միջուկային օբյեկտներ․ Վենս | news.am

news.am Իրանի ղեկավարությունը համաձայնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին կրկին հրավիրել իր միջուկային օբյեկտներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Իրանցիները համաձայնել են կրկին իրենց երկիր հրավիրել ԱԷՄԳ-ի տեսուչներին»,- ասել է նա։ Վենսը հավելել է, որ սա «առաջին քայլն է դեպի վերջնական ապամիջուկայնացում կամ Իրանի միջուկային ծրագրի դադարեցում»։ «Սա հենց այն է, ինչ մենք ցանկանում էինք, և այն, ինչ խնդրում էինք [Իրանից]»,- փաստել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսը չի բացառել, որ ԱԷՄԳ-ի տեսուչները կարող են Իրան ժամանել արդեն հունիսի 22-ին։ «Ակնկալում եմ, որ դա տեղի կունենա առնվազն այս շաբաթ, բայց կարծում եմ, որ տեսուչների և ԱԷՄԳ-ի հետ քննարկումների մի մասը կարող է կայանալ արդեն այսօր»,- նշել է նա՝ հավելելով, որ ամերիկյան կողմը փորձել է կապ հաստատել ԱԷՄԳ-ի տեսուչների հետ դեռևս երկուշաբթի գիշերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն