l-0x1wh-786x458z-1-3

Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 22-ին տեղի է ունեցել Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Քննարկվել են հանձնաժողովի նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների արդյունքները, մասնավորապես՝ ԱՏԳ կազմակերպիչների և շահագործողների ներկայացրած հաշվետվությունների և հայտարարագրերի հիման վրա 2025 թվականի գործունեության արդյունքները։

Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցերին, ինչպես նաև քննարկվել ազատ տնտեսական գոտիների զարգացմանն ուղղված հետագա անելիքները։

Նիստի ավարտին կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել նոր հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն