Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով արգելված իրեր փոխանցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նշված բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ հունիսի 21-ին՝ ժամը 02։45-ի սահմաններում, վնասազերծել են անօդաչու թռչող սարքը և հիմնարկի տեղամասերի միջանկյալ հատվածից հայտնաբերել այն։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։