shtucqmgdpp4ce13

Ֆիլիպիններում ականանետի արկի պայթյունից մեկ երեխա է զոհվել, երկուսը՝ վիրավորվել | news.am

news.am Ֆիլիպինների Մինդանաո կղզու Կոտաբատո նահանգում 40 միլիմետրանոց ականանետի արկի պայթյունի հետևանքով 10-ամյա տղա է զոհվել, երկու երեխա էլ վնասվածքներ են ստացել։ Ողբերգության մասին հաղորդում է ֆիլիպինյան Inquirer պարբերականը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ կեսօրին մոտ։ Նահանգի ոստիկանապետի տվյալներով՝ երեխաները, ենթադրաբար, խաղացել են չպայթած զինամթերքի հետ և քարերով հարվածել դրան, ինչից հետո տեղի է ունեցել պայթյունը։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ոստիկանությունը կոչ է արել բնակիչներին հայտնել իշխանություններին ցանկացած գտնված կասկածելի առարկայի մասին՝ ապագայում նման ողբերգություններից խուսափելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն