«Շանգրի Լա»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։
Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հրապարակելով նախարարության համապատասխան հրամանը։
«2026 թվականի մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների (մասնավորապես՝ Bet (խաղադրույք), Win (շահում), In (գումարի մուտք), Out (գումարի ելք)) միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ», – նշված է փաստաթղթում։